ԾՆՈՒՆԴ 36

36
ԵՍԱՎԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(36.1-43)
Եսավի սերունդը
(Ա Մն. 1.34-37)
1ԱՅՍ Է ԵՍԱՎԻ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԵԴՈՎՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 2Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը, 3և Բասեմաթին՝ Իսմայելի դստերը՝ Նաբեութի քրոջը։ 4Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, իսկ Բասեմաթը՝ Ռագուելին։ 5Ողիբաման ծնեց Հեուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ քանանացիների երկրում։
6Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցվածքն ու անասունները, այն ամենը, ինչ ձեռք էր բերել քանանացիների երկրում, և հեռացավ իր եղբայր Հակոբի մոտից՝ քանանացիների երկրից, 7որովհետև նրանց անասուններն այնքան շատ էին, որ չէին կարող միասին բնակվել, և պանդխտության երկիրն ի վիճակի չէր նրանց բավարարելու նրանց չափազանց շատ ունեցվածքի պատճառով։ 8Ուստի Եսավը, այսինքն՝ Եդովմը, հաստատվեց Սեիր լեռան վրա։ 9Այս է Եսավի՝ եդովմացիների նախահոր սերունդը Սեիր լեռան վրա. 10սրանք են Եսավի որդիների անունները՝ Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։
11Եղիփազի որդիներն են Թեմանը, Ովմարը, Սովփարը, Գոթոմն ու Կենեզը։ 12Թամնան, որ Եղիփազի՝ Եսավի որդու հարճն էր, Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք են Ադդայի՝ Եսավի կնոջ որդիները։
13Ռագուելի որդիներն են Նաքովթը, Զարեհը, Սամման և Մեզան։ Սրանք են Բասեմաթի՝ Եսավի կնոջ որդիները։
14Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ։
15Սրանք են Եսավի սերունդների իշխանները՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը, 16իշխան Կորխը, իշխան Գոթոմը և իշխան Ամաղեկը։ Սրանք են Եղիփազի իշխանները, որոնք բնակվում էին եդովմացիների երկրում։ Սրանք Ադդայի ժառանգներն են։
17Եսավի որդի Ռագուելի որդիներն են իշխան Նաքովթը, իշխան Զարեհը, իշխան Սամման և իշխան Մոզեն։ Սրանք են Ռագուելի իշխանները Եդովմի երկրում։ Սրանք Եսավի կին Բասեմաթի ժառանգներն են։
18Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը։ Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները։
19Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի ժառանգները, և սրանք են նրանց իշխանները։
Սեիր Քոռացու սերունդը
(Ա Մն. 1.38-42)
20Սրանք են Սեիրում բնակվող Սեիր Քոռացու որդիները՝ Ղովտանը, Սովբաղը, Սեբեգովնը, Անան, 21Դեսոնը, Ասերը և Ռիսոնը։ Սրանք Սեիր Քոռացու որդիների իշխաններն են Եդովմի երկրում։
22Ղովտանի որդիներն են Քոռին և Եմմանը, իսկ Ղովտանի քույրը Թամնան էր։
23Սովբաղի որդիներն են Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սովփարը և Օնանը։ 24Սեբեգովնի որդիներն են Այիեն և Օնանը։ Սա այն Օնանն է, որ անապատում աղբյուր գտավ, երբ արածեցնում էր իր հոր՝ Սեբեգովնի էշերը։
25Անայի որդին է Դեսոնը, և Անայի դուստրը՝ Ողիբաման։
26Դեսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Հեթրանը և Քառանը։
27Ասերի որդիներն են Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը և Ուկամը։
28Ռիսոնի որդիներն են Ովսը և Առանը։
29Քոռեցիների իշխաններն են իշխան Ղովտանը, իշխան Սովբաղը, իշխան Սեբեգովնը, իշխան Անան, 30իշխան Դեսոնը, իշխան Ասերը և իշխան Ռիսոնը։ Սրանք քոռեցի իշխաններն են իրենց իշխանություններում՝ Եդովմի երկրում։
Եդովմի թագավորները
(Ա Մն. 1.43-54)
31Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։ 32Եդովմում թագավորեց Բաղակը՝ Բեովրի որդին. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ 33Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր։ 34Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց Ասոմը՝ թեմանացիների երկրից։ 35Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նա մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։ 36Մեռավ Ադադը, և նրա փոխարեն թագավորեց Սամաղան՝ Մասեկկայից։ 37Մեռավ Սամաղան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբովթից, որը գտնվում է գետեզրին։ 38Մեռավ Սավուղը, և նրա փոխարեն թագավորեց Աքոբովրի որդի Բալայենոնը։ 39Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։
40Սրանք են Եսավի սերունդների ու նրանց իշխանների անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց տեղերի ու իշխանությունների և ըստ իրենց տոհմերի՝ իշխան Թամնա, իշխան Ղովտան, իշխան Հեթաթ, 41իշխան Ողիբամասա, իշխան Հեղա, իշխան Փենովն, 42իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մազար, 43իշխան Մագեդիել և իշխան Զաբոյին։ Սրանք եդովմացիների իշխաններն են ըստ երկրում իրենց ունեցած բնակավայրերի։ Եսավը եդովմացիների նախահայրն է։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 36: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք