ՀՈՎՀԱՆՆԵՍ 17
17
Աղոթք առ Հայր
1Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ 2Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։ 3Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։ 4Ես քեզ փառավորեցի երկրի վրա. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ. 5Եվ դու, Հա՛յր, այժմ փառավորի՛ր ինձ քեզ պատկանող այն փառքով, որ ունեի քեզ մոտ՝ նախքան աշխարհի ստեղծումը։ 6Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից. նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին։ 7Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քոնն էր, 8և խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի. նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ 9Այժմ ես նրանց համար եմ աղաչում և ոչ թե աշխարհի. նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ 10Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։
11Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, և ես դեպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի։ 12Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանա գրվածը։ 13Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիառատ ուրախությունն ունենան։ 14Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։
15Ոչ թե աղաչում եմ, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որ նրանց պահես չարից։ 16Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։ 17Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ 18Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ 19Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։
20Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների, 21որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։ 22Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու տվեցիր ինձ, որպեսզի մի լինեն, ինչպես որ մենք ենք մի։ 23Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։ 24Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։ 25Արդա՛ր Հայր, թեև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք էլ ընդունեցին, որ դու ես ուղարկել ինձ։ 26Եվ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 17: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: