ՂԵՎՏԱԿԱՆ 21
21
Քահանայության սրբությունը
1Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով, 2բացառությամբ մտերիմ ազգականի՝ հոր և մոր, որդու, դստեր և եղբոր, 3նաև չամուսնացած կույս և իրենց մոտ ապրող քրոջ, որոնց դիակներին դիպչելով՝ անմաքուր չեն համարվի։ 4Չպետք է հանկարծակի անմաքուր դառնան ժողովրդի մեջ՝ պղծելով իրենց։ 5Ի նշան սգի՝ իրենց գլուխը թող չածիլեն, մորուքների ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։ 6Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։ 7Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։ 8Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։ 9Եթե քահանայի դուստրը պոռնկությամբ պղծվի, նա արատավորած կլինի իր հոր անունը. նա պետք է հրով այրվի։ 10Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի, 11վախճանված մարդուն չդիպչի, եթե նույնիսկ դա իր հայրը կամ մայրն է, և իրեն չպղծի։ 12Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։ 13Նա կին թող առնի իր ցեղի միջից կույս մեկին։ 14Այրի, ամուսնալուծված կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ցեղի միջից մի կույս աղջիկ թող առնի որպես կին։ 15Նա իր սերունդը չպիտի պղծի, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան»։
16Տերն ասաց Մովսեսին. 17«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Եթե քո սերունդից և քո գալիք սերունդներից որևէ մեկն արատ ունենա, չպետք է քահանայագործի և իր Աստծուն տրված ընծաների զոհաբերությունն անի։ 18Արատ ունեցող որևէ մարդ, լինի նա կաղ կամ կույր, քթատ կամ ականջատ, 19ձեռքից կամ ոտքից հաշմանդամ, 20կուզ կամ շիլ, աչքը վնասված, քոս, քաղցկեղ կամ մեկ ամորձի ունեցող, 21Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մեկը թող չմոտենա քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետև նա արատավոր է, թող չմերձենա Աստծու ընծաները մատուցելու։ 22Աստծու ընծաներն ամենասուրբ են, այդ սուրբ ընծաներից կարող է ուտել, 23բայց վարագույրին թող չմոտենա և զոհասեղանին թող չդիպչի, որովհետև արատավոր է և Աստծու սրբարանը նա չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։
24Եվ Մովսեսը խոսեց Ահարոնի, նրա որդիների ու Իսրայելի բոլոր որդիների հետ։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 21: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: