Galatians 6:1-10

Գաղատացիներին 6:1-10 - Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։ Որովհետև ամեն մեկն ի՛ր բեռը պետք է կրի։
Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։

Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։ Որովհետև ամեն մեկն ի՛ր բեռը պետք է կրի։ Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։

Գաղատացիներին 6:1-10

Galatians 6:1-10