Psalms 119:1-8
Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։ Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-8