Romans 15:5-13
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ Բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլփատվածների սպասավոր եղավ, որպեսզի հայրերին տրված խոստումները հաստատի։ Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» ։ Եվ դարձյալ ասում է. «Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։ Եվ դարձյալ՝ «Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ, և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ» ։ Եվ դարձյալ Եսային ասում է. «Հեսսեի արմատը պիտի ելնի, և նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի, հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն» ։ Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Հռոմեացիներին 15:5-13