1
ԾՆՆԴՈՑ 1:26-27
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։
Palyginti
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:26-27
2
ԾՆՆԴՈՑ 1:28
Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:28
3
ԾՆՆԴՈՑ 1:1
Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:1
4
ԾՆՆԴՈՑ 1:2
Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:2
5
ԾՆՆԴՈՑ 1:3
Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:3
6
ԾՆՆԴՈՑ 1:31
Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:31
7
ԾՆՆԴՈՑ 1:4
Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:4
8
ԾՆՆԴՈՑ 1:29
Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:29
9
ԾՆՆԴՈՑ 1:5
Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:5
10
ԾՆՆԴՈՑ 1:6
Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:6
11
ԾՆՆԴՈՑ 1:30
Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:30
12
ԾՆՆԴՈՑ 1:14
Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:14
13
ԾՆՆԴՈՑ 1:11
Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:11
14
ԾՆՆԴՈՑ 1:7
Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:7
15
ԾՆՆԴՈՑ 1:12
Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:12
16
ԾՆՆԴՈՑ 1:16
Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:16
17
ԾՆՆԴՈՑ 1:9-10
Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։ Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:9-10
18
ԾՆՆԴՈՑ 1:22
Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:22
19
ԾՆՆԴՈՑ 1:24
Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:24
20
ԾՆՆԴՈՑ 1:20
Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:20
21
ԾՆՆԴՈՑ 1:25
Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։
Naršyti ԾՆՆԴՈՑ 1:25
Pradžia
Biblija
Planai
Vaizdo įrašai