Ղուկաս 19
19
Հիսուսը և Զակքեոս մաքսապետը
1Հիսուսը մտավ Երիքով և անցնում էր նրա միջով։ 2Եվ ահա մի մարդ՝ Զակքեոս անունով, որ մաքսապետ էր և հարուստ, 3ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»։ 6Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։ 7Բոլորը, տեսնելով, տրտնջում էին ու ասում. «Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու»։ 8Զակքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ»։ 9Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է, 10որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու»։
Տասը մնասների առակը
(Մտթ. 25.14-30)
11Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ 12Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։ 13Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս#19.13 Արծաթադրամ։ տվեց ու ասաց. "Շահարկե՛ք, մինչև գամ"։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։ 15Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։ 16Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։ 17Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։ 18Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։ 19Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։ 20Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։ 21Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ 22Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել. 23այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։ 24Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։ 25Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։ 26"Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։ 27Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Մրկ. 11.1-11, Հովհ. 12.12-19)
28Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։ 29Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց 30ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ 31Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։ 32Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։ 33Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ 34Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։ 35Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։ 36Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։ 37Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ 38Եվ ասում էին.
«Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26).
խաղաղությո՜ւն երկնքում,
ու փա՜ռք Բարձրյալին»։
39Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։ 40Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։
Ողբ Երուսաղեմի
41Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա 42ու ասաց. «Գոնե այսօր դու էլ իմանայիր ինչպե՛ս խաղաղություն գտնել։ Բայց հիմա այն քո աչքերից ծածկված է։ 43Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։ 44Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-13, Մրկ. 11.15-17, Հովհ. 2.13-22)
45Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։ 46Նրանց ասաց. «Գրված է.
"Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի" (Ես. 56.7),
իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։
Հիսուսը տաճարում
(Մտթ. 21.14-16)
47Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել։ 48Եվ միջոց չէին գտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր։
Nu geselecteerd:
Ղուկաս 19: ՆՎԱԱ
Markering
Deel
Kopiëren
Wil je jouw markerkingen op al je apparaten opslaan? Meld je aan of log in
© Bible Society in Armenia, 2018

: