Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ, եւ խնայեցի ես ի քեզ՝ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ոչ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։ Բայց արձակեա զկինդ յայր իւր. զի այր մարգարէ է, եւ արասցէ աղօթս վասն քո եւ կեցցես. ապա թէ ոչ տացես, գիտեա զի մեռանիս դու եւ ամենայն որ ինչ քո է։