Лого на YouVersion
Иконка за търсене

ԾՆՈՒՆԴ 11

11
Բաբելոնի աշտարակը
1Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։ 2Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։ 3Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։ 4Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։ 5Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ 6Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ 7Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ 8Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ 9Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։
ԱԲՐԱՀԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(11.10–25.11)
Սեմի սերունդը
(Ա Մն. 1.24-27)
10ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։ 11Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
12Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։ 13Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
14Սաղան հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։ 15Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
16Եբերը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղեկին։ 17Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
18Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագավին։ 19Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
20Ռագավը հարյուր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։ 21Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
22Սերուքը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքովրին։ 23Սերուքը Նաքովրին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
24Նաքովրը յոթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։ 25Նաքովրը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
26Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքովրին և Առանին։
Թարայի սերունդը
27ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։ 28Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [𝕸 Ուր29Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։ 30Սարայն ամուլ էր և չէր ծնում։
31Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։ 32Թարայի օրերը Խառանում եղան երկու հարյուր հինգ տարի, և մեռավ Խառանում։

Избрани в момента:

ԾՆՈՒՆԴ 11: ՆԷԱ

Маркирай стих

Споделяне

Копиране

None

Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте