Лого на YouVersion
Иконка за търсене

ԾՆՈՒՆԴ 12

12
Աստված կանչում է Աբրամին
1Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։ 2Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
3Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին,
քեզ անիծողներին պիտի անիծեմ։
Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
4Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։ 5Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։ 6Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։ 7Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։ 8Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ 9Այնուհետև Աբրամը գնաց ու բնակվեց անապատում [𝕸 հարավում]#Եբր. անապատ բառի փոխարեն՝ հարավ։։
Աբրամը Եգիպտոսում
10Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։ 11Երբ Աբրամը մոտեցավ Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ 12Արդ, գուցե եգիպտացիները տեսնեն քեզ և ասեն. “Սա նրա կինն է”, և ինձ սպանեն, իսկ քեզ ողջ թողնեն, 13կասես՝ “Նրա քույրն եմ”, որպեսզի քո շնորհիվ ինձ լավ լինի, և քո շնորհիվ կենդանի մնամ»։ 14Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։ 15Տեսան նրան նաև փարավոնի իշխանները, գովեցին նրան փարավոնի առաջ ու նրան տարան փարավոնի պալատը։ 16Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների և աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ։ 17Սակայն Աստված ահավոր ու դաժան պատուհասներով պատժեց փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։ 18Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։ 19Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”, և ես նրան կնության առա։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու շտապ հեռացի՛ր»։ 20Փարավոնն իր մարդկանց պատվիրեց, որ Աբրամին իր ունեցվածքով, նրա կնոջը, ինչպես նաև Ղովտին ճանապարհ դնեն։

Избрани в момента:

ԾՆՈՒՆԴ 12: ՆԷԱ

Маркирай стих

Споделяне

Копиране

None

Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте