YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 2

2
Իմաստության վարձատրությունը
1Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,
2Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,
3Երբ իմացությանը#2.3 Բռց. ըմբռնողություն։ կանչես և ձայն տաս խոհեմությանը,
4Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,
5Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։
6Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։
7Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,
8Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։
9Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։
10Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։
11Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,
12Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,
13 Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,
14Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։
15Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,
16Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.
17Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։
18Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։
19Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։
20Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,
21Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։
22Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in