YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 26

26
Վկայության խորանը
(Ելք 36.8-38)
1«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։ 2Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։ 3Հինգ վարագույրները պետք է միացած լինեն իրար։ Իրար պետք է միացած լինեն նաև մյուս հինգ վարագույրները։ 4Վարագույրների առաջին կցվածքի վերջին վարագույրի ծայրին կապույտ ճարմանդներ կպատրաստես։ Նույնը պետք է անես նաև երկրորդ կցվածքի առաջին վարագույրի եզրին։ 5Հիսուն ճարմանդ կդնես մի վարագույրի վրա, հիսուն ճարմանդ էլ կդնես երկրորդ կցվածքի վարագույրի կողմից։ Բոլոր ճարմանդները միմյանց դեմ դիմաց պետք է լինեն։ 6Կպատրաստես հիսուն ոսկե օղակներ և վարագույրները միմյանց կմիացնես օղակներով։ Այսպիսով կստացվի խորան։
7Խորանը ծածկելու համար այծի մազից հյուսված տասնմեկ վարագույրներ կպատրաստես։ 8Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։ 9Հինգ կտորները իրար կմիացնես առանձին և վեց կտորները՝ առանձին։ Վեցերորդ կտորը կծալես խորանի ճակատին։ 10Հիսուն ճարմանդ կպատրաստես մի կցվածքի եզերքին, հիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցվածքի եզերքին։ 11Կպատրաստես պղնձե հիսուն օղակներ և ճարմանդները օղակների մեջ անցկացնելով՝ իրար կմիացնես վարագույրները, և մեկ կլինեն։ 12Վարագույրների ավելացած մասերը թող թափվեն խորանի կողքերին. վարագույրների ավելորդ մնացած կես մասով կծածկես խորանը հետևի կողմից։ 13Խորանի վարագույրների երկարության ավելացած մասից մի կանգուն թող կախվի այս կողմից, և մի կանգուն՝ այն կողմից։ Խորանի կողքերը թող ծածկվեն այս ու այն կողմից։ 14Խորանի ծածկը կպատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրա էլ մի ծածկ կդնես կապույտ մորթուց։
15Խորանի մույթերը կպատրաստես չփտող փայտից։ 16Ամեն մույթի երկարությունը տասը կանգուն թող լինի, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 17Ամեն մի մույթ իրար միացած երկու ագույց թող ունենա։ Այդպես կպատրաստես խորանի բոլոր մույթերը։ 18Խորանի հյուսիսային կողմում կդնես քսան մույթ 19և այդ քսան մույթերի համար կպատրաստես արծաթե քառասուն խարիսխ. երկուական խարիսխ՝ յուրաքանչյուր մույթի համար։ 20Խորանի մյուս՝ հարավային կողմում նույնպես կդնես քսան մույթ 21արծաթե քառասուն խարիսխներով. երկուական խարիսխ՝ յուրաքանչյուր մույթի համար։ 22Խորանի հետևում՝ ծովահայաց կողմում, կդնես վեց մույթ։ 23Երկու մույթ կշինես խորանի հետևի կողմի անկյունների համար։ 24Դրանք թող լինեն կրկնակի, միացած մույթեր՝ հատակից մինչև գագաթը։ Նույն ձևով կշինես երկու անկյունների մույթերը։ 25Այսպիսով կստացվի ութ մույթ, և դրանց արծաթե խարիսխները՝ տասնվեց խարիսխ. երկու կողմերից մեկ մույթի համար երկուական խարիսխ։ Երկու խարիսխ մյուս մույթի համար ևս։ 26Չփտող փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգ՝ մի կողմի մույթաշարքի համար, 27հինգ նիգ՝ խորանի երկրորդ կողմի մույթաշարքի համար և հինգ նիգ՝ խորանի թիկունքի՝ ծովահայաց կողմի մույթաշարքի համար։ 28Մի նիգ էլ մույթերի միջով թող անցնի մի ծայրից մինչև մյուսը։ 29Մույթերը կպատես ոսկով։ Կպատրաստես ոսկե օղակներ, որոնց մեջ կհագցնես նիգերը։ Նիգերը կպատես ոսկով։ 30Խորանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։
31Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։ 32Այն կամրացնես չփտող փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց խոյակները ոսկուց պիտի լինեն, իսկ խարիսխները՝ արծաթից։ 33Վարագույրը կձգես մույթից մույթ։
Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։ 34Սրբություն սրբոցում Ուխտի տապանակի վրա կդնես Քավարանը։
35Սեղանը կդնես վարագույրից դուրս, իսկ աշտանակը՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, մինչ սեղանը կդնես խորանի հյուսիսային կողմում։
36Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։ 37Վարագույրի համար չփտող փայտից հինգ մույթ կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար պղնձե հինգ խարիսխ կձուլես»։

Currently Selected:

ԵԼՔ 26: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in