ԾՆՈՒՆԴՔ Գլուխ ԺԷ
Գլուխ ԺԷ
1 Եւ եղեւ Աբրամ ամաց իննսուն եւ ինունց. եւ երեւեցաւ Տէր #17։1 ՅԵբր. պակասէԱստուած Աբրամու եւ ասէ ցնա. Ես եմ Աստուած #17։1 Եբր. Ամենակալ. գնաքո. հաճոյ լեր՝՝ առաջի իմ, եւ լեր անարատ։ 2Եւ եդից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ 3Եւ անկաւ Աբրամ ի վերայ երեսաց իւրոց. եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած եւ ասէ. 4Եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. եւ եղիցես հայր բազմութեան ազգաց։ 5Եւ ոչ կոչեսցի այսուհետեւ անուն քո Աբրամ, այլ եղիցի անուն քո Աբրահամ. զի հայր ազգաց բազմաց եդի զքեզ։ 6Եւ աճեցուցից զքեզ յոյժ, եւ եդից զքեզ յազգս. եւ թագաւորք ի քէն ելցեն։ 7Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։ 8Եւ տաց քեզ եւ զաւակի #17։8 Եբր. քում՝ յետ քոքում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ, զամենայն երկիրդ Քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական. եւ եղէց նոցա Աստուած։ 9#17։9 Եբր. Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Եւ դուԲայց դու՝՝ զուխտ իմ պահեսցես, եւ զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։ 10Եւ այս է ուխտ իմ զոր պահեսցես ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։ 11Թլփատեսցի ձեր ամենայն արու, եւ թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ. եւ եղիցի նշանակ ուխտին ընդ իս եւ ընդ ձեզ։ 12Եւ մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր, ընդոծինն եւ արծաթագինն, եւ յամենայն օտարածնէ որ ոչ իցէ ի զաւակէ քումմէ։ 13Թլփատելով թլփատեսցի ընդոծին տան քո եւ արծաթագին քո. եւ եղիցի ուխտ իմ ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։ 14Արուն անթլփատ որ ոչ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի՝ սատակեսցի անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեաց զուխտ իմ։
15Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Եւ Սարայի կնոջ քո ոչ կոչեսցի անուն նորա Սարա, այլ #17։15 Այսինքն՝ կին իշխանՍառա եղիցի անուն նորա։ 16Եւ օրհնեցից զնա, եւ տաց քեզ ի նմանէ որդի. եւ օրհնեցից զնա, եւ եղիցի յազգս, եւ թագաւորք ազգաց ի նմանէ եղիցին։ 17Անկաւ Աբրահամ ի վերայ երեսաց իւրոց եւ ծիծաղեցաւ. եւ խօսեցաւ ի սրտի իւրում եւ ասէ, թէ՝ Հարիւրամենի՝ որդի՞ լինիցի, եւ Սառա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։ 18Եւ ասէ Աբրահամ ցԱստուած. Իսմայէլս այս կեցցէ առաջի քո։ 19Եւ ասէ Աստուած #17։19 ՅԵբր. պակասէցԱբրահամ. Այո, ահա Սառա կին քո ծնցի քեզ #17։19 Եբր. որդի, եւ կոչեսցես զանուն նորա Իսահակորդի. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ նմա յուխտ յաւիտենական, եւ ընդ զաւակի նորա յետ նորա։ 20Եւ վասն Իսմայելի ահա լուայ քեզ. եւ օրհնեցից զնա, եւ աճեցուցից զնա եւ բազմացուցից զնա յոյժ. եւ երկոտասան ազգ ծնցի, եւ տաց զնա յազգ մեծ։ 21Բայց զուխտ իմ հաստատեցից ընդ Իսահակայ՝ զոր ծնցի քեզ Սառա ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։
22Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա, եւ վերացաւ Աստուած յԱբրահամէ։ 23Եւ առ Աբրահամ զԻսմայէլ զորդի իւր եւ զամենայն զընդոծինս իւր եւ զամենայն զարծաթագինս իւր եւ զամենայն արու արանց որ էին ի տան Աբրահամու, եւ թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա ի ժամանակի աւուրն այնորիկ, որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած։ 24Եւ Աբրահամ էր ամաց իննսուն եւ ինունց ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 25Եւ Իսմայէլ որդի նորա երեքտասանամեայ էր, յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։ 26Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ Աբրահամ եւ Իսմայէլ որդի նորա։ 27Եւ ամենայն արք տան նորա, ընդոծինք եւ արծաթագինք որ էին յազգաց օտարաց, #17։27 Եբր. թլփատեցան ընդ նմաթլփատեաց զնոսա՝՝։
Currently Selected:
ԾՆՈՒՆԴՔ Գլուխ ԺԷ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018