YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԶ

Գլուխ ԺԶ
1 Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի մի՛ գայթակղեսջիք։ 2Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։ 3Եւ զայն արասցեն ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զՀայր եւ ոչ զիս։ 4Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ, յիշիցէք թէ ես ասացի ձեզ. զայս ի սկզբանէ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի։
5Բայց արդ երթամ ես առ առաքիչն իմ, եւ ոչ ոք ի ձէնջ հարցանէ ցիս թէ՝ Յո՞ երթաս։ 6Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութիւն ելից զսիրտս ձեր։ 7Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ, լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց, Մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ։ 8Եւ նա եկեալ՝ յանդիմանեսցէ զաշխարհ վասն մեղաց եւ վասն արդարութեան եւ վասն դատաստանի։ 9Վասն մեղաց՝ զի ոչ հաւատան յիս. 10վասն արդարութեան՝ զի առ Հայր իմ երթամ, եւ ոչ եւս տեսանէք զիս. 11վասն դատաստանի՝ զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեալ է։ 12Եւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարէք հանդարտել այժմիկ։ 13Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՝ խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։ 14Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ։ 15Զամենայն ինչ զոր ունի Հայր՝ իմ է. վասն այնորիկ ասացի ձեզ թէ յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ։ 16Փոքր մի՝ եւ ոչ եւս տեսանէք զիս, եւ ապա սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս, եւ ես երթամ առ Հայր։
17Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս զոր ասէս ցմեզ թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս, եւ թէ՝ Ես առ Հայր երթամ։ 18Եւ ասէին. Զի՞նչ իցէ այն Փոքր մեւս եւսն. չգիտեմք զի՛նչ խօսի։ 19Գիտաց Յիսուս եթէ կամէին ցնա հարցանել, եւ ասէ ցնոսա. Վասն այդորի՞կ խնդրէք ընդ միմեանս զի ասացի թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս՝ եւ տեսանիցէք զիս։ 20Ամէն ամէն ասեմ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի։ 21Կին յորժամ ծնանիցի, տրտմութիւն է նմա, զի հասեալ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ոչ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մարդ յաշխարհ։ 22Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք, այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրախ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ։ 23Եւ յայնմ աւուր զիս ինչ ոչ հարցանիցէք։ Ամէն ամէն ասեմ ձեզ, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։ 24Մինչեւ ցայժմ ոչինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէք եւ առնուցուք, զի ուրախութիւնն ձեր լցեալ եղիցի։ 25Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապէս զՀօրէ պատմեցից ձեզ։ 26Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ոչ ասեմ ձեզ եթէ ես աղաչեցից զՀայր վասն ձեր. 27զի ինքն իսկ Հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրեցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի։ 28Ելի ի Հօրէ եւ եկի յաշխարհ, դարձեալ թողում զաշխարհ եւ երթամ առ Հայր։
29Ասեն ցնա աշակերտքն. Ահա արդ յայտնութեամբ խօսիս, եւ առակ եւ ոչ մի ինչ ասես։ 30Այժմիկ գիտեմք եթէ գիտես զամենայն, եւ ոչինչ պիտոյ է եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր։ 31Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք. 32ահա եկեսցէ ժամ եւ եկեալ իսկ է, զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի Հայր ընդ իս է։ 33Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհի։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in