YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԷ

Գլուխ ԺԷ
1 Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբարձ զաչս իւր յերկինս եւ ասէ. Հայր, հասեալ է ժամ, փառաւորեա զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ զքեզ։ 2Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա՝ տացէ զկեանսն յաւիտենականս։ 3Այս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր՝ զՅիսուս Քրիստոս։ 4Ես զքեզ փառաւորեցի յերկրի. զգործն կատարեցի զոր ետուր ցիս զի արարից։ 5Եւ այժմ փառաւորեա զիս, Հայր, առ ի քէն փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն։ 6Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։ 7Արդ գիտացին եթէ զամենայն ինչ զոր ետուր #17։7 Յոյնն. ինձ՝ առ ի քէն են. (8) զի զբանսն զորս ետուր ինձ՝ ետու նոցա. եւինձ՝ ետու նոցա. 8եւ՝՝ նոքա ընկալան եւ ծանեան ճշմարտութեամբ թէ առ ի քէն ելի, եւ հաւատացին եթէ դու առաքեցեր զիս։ 9Արդ ես վասն նոցա աղաչեմ. եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ, այլ վասն նոցա զորս ետուրն ինձ, զի քո են։ 10Եւ որ ինչ իմ է՝ ամենայն քո է. եւ որ ինչ քո է՝ այն իմ է, եւ փառաւորեալ եմ ի նոսա։ 11Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, #17։11 Բազումք. զոր, այլք. զորսորով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։ 12Մինչ էի #17։12 Ի բազումս պակասէյաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո, #17։12 Բազումք. զոր, այլք. զորսորով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի։ 13Բայց արդ առ քեզ գամ, եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիով յանձինս իւրեանց։ 14Ես ետու նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեաց զնոսա. զի չեն յաշխարհէ, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։ 15Ոչ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցես զնոսա ի չարէ։ 16Յաշխարհէ աստի չեն, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։ 17Սուրբ արա զնոսա ճշմարտութեամբ քով, զի քո բանդ ճշմարտութիւն է։ 18Որպէս զիս առաքեցեր յաշխարհ, եւ ես առաքեցի զնոսա յաշխարհ։ 19Եւ ի վերայ նոցա ես սուրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա սրբեալք ճշմարտութեամբ։ 20Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւտացելոց բանիւն նոցա յիս. 21զի ամենեքին մի իցեն, որպէս դու, Հայր, յիս, եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ եթէ դու առաքեցեր զիս։ 22Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետու նոցա, զի իցեն մի, որպէս եւ մեք մի եմք։ 23Ես ի նոսա, եւ դու յիս, զի եղիցին կատարեալք ի մի. եւ գիտասցէ աշխարհ եթէ դու առաքեցեր զիս. եւ սիրեցի զնոսա, որպէս դու զիս սիրեցեր։ 24Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։ 25Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան եթէ դու առաքեցեր զիս։ 26Եւ ծանուցի նոցա զանուն քո եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա իցէ, եւ ես ի նոսա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in