1
ԾՆՆԴՈՑ 11:6-7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։
Համեմատել
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:6-7
2
ԾՆՆԴՈՑ 11:4
Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:4
3
ԾՆՆԴՈՑ 11:9
Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:9
4
ԾՆՆԴՈՑ 11:1
Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:1
5
ԾՆՆԴՈՑ 11:5
Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:5
6
ԾՆՆԴՈՑ 11:8
Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 11:8
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր