Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից), այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։