Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։