Ա Տիմոթեոսին 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, մեր Փրկիչ Աստծու և Հիսուս Քրիստոսի՝ մեր հույսի հրամանով 2Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
Զգուշացում սուտ վարդապետություններից
3Մակեդոնիա գնալիս խնդրեցի քեզ Եփեսոսում մնալ, որպեսզի ոմանց պատվիրես, որ օտար վարդապետություններ չուսուցանեն 4և չզբաղվեն առասպելներով ու անվերջանալի ազգաբանություններով, որոնք ավելի շատ վեճեր են հարուցում, քան նպաստում հավատով իրականացվող Աստծու ծրագրին։ 5Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից, 6որոնցից խոտորվելով՝ ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին։ 7Կամենում են օրենուսույցներ լինել, մինչդեռ չեն իմանում ո՛չ այն, ինչ խոսում են, ո՛չ էլ այն, ինչ պնդում են։
8Բայց գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկն այն օրինավոր կերպով գործադրի։ 9Գիտենք նաև այն, որ օրենքը արդարի համար չէ, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայրասպանների և մայրասպանների, մարդասպանների, 10պոռնիկների և արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների և սուտ երդում անողների և այլ բաների, որոնք հակառակ են ողջամիտ վարդապետությանը, 11որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որն ինձ է վստահվել։
Երախտագիտություն Աստծու բարության համար
12Երախտապարտ եմ նրան, ով ինձ զորացրեց մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որովհետև ինձ հավատարիմ համարեց նրա սպասավորությանը կարգելու, 13ինձ, որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։ 14Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ 15Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ 16Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։ 17Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։
18Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝ 19ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ 20Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։
Արդեն Ընտրված.
Ա Տիմոթեոսին 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: