Բ Թեսաղոնիկեցիներին 3
3
Աղոթե՛ք մեզ համար
1Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, 2և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ 3Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ 4Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ 5Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը։
Գործելու անհրաժեշտություն
6Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անկարգ են ապրում և ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան։ 7Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք, 8ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։ 9Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։ 10Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ 11Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ 12Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։ 13Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։ 14Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։ 15Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։
Օրհնություն և ողջույն
16Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
17Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում. 18«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Բ Թեսաղոնիկեցիներին 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: