Դարձյա՞լ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե՞ ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար կամ հանձնարարականներ ձեր կողմից։ Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված. ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Կարդալ Բ Կորնթացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 3:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր