Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված. ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։ Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր, որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։ Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։ Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։ Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։
Կարդալ Բ Կորնթացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 3:2-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր