Գաղատացիներին 2
2
1Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։ 2Եվ ըստ հայտնության՝ ելա ու նրանց այն Ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի թե զուր տեղն եմ չարչարվել կամ չչարչարվեմ։ 3Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելլենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու՝ 4հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն. 5նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։ 6Բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ (ինձ համար կարևոր չէ, թե մի ժամանակ նրանք ինչ էին. Աստված մարդկանց միջև աչառություն չի անում (Բ Օր. 10.17բ)). այն երևելի համարվածներն ինձ նոր բան չհայտնեցին։
Առաքյալները հավանություն են տալիս Պողոսի առաքելությանը
7Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներին#2.7 Այսինքն՝ «հեթանոսներին»։ ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին 8(որովհետև նա, ով թլփատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց), 9և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների. 10միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։
Տարակարծություն Պետրոսի և Պողոսի միջև
11Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մեղադրելի էր։ 12Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։ 13Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ 14Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։
Հավատով են արդարանում
15Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից, 16գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։ 17Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։ 18Որովհետև եթե այն, ինչ քանդել եմ, վերստին կառուցեմ, ապա ինքս ինձ մեղավոր եմ ցույց տալիս։ 19Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։ 20Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։ 21Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։
Արդեն Ընտրված.
Գաղատացիներին 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: