Գաղատացիներին 3
3
1Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ 2Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ 3Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։ 4Այնքան նեղությունները զո՞ւր տեղը կրեցիք. եթե զուր էին։ 5Արդ Հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողն այդ արեց, որովհետև օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզին հավատացիք։ 6Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։
7Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ 8Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։ 9Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ 10Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» (Բ Օր. 27.26)։ 11Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։ 12Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։ 13Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)), 14որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։
Օրենք և խոստում
15Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։ 16Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» (Ծնն. 12.7), որ է Քրիստոս։ 17Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ 18Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։
Օրենքի դերը
19Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ 20Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ 21Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ 22Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ 23Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ 24Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ 25Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ 26Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ 27Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ 28Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ 29Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։
Արդեն Ընտրված.
Գաղատացիներին 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: