Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։ Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։ Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։ Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարից ազատված՝ կտեսնեն կույրերի աչքերը։ Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով, որովհետև բռնավորը կչքանա, ծաղրողը կվերանա, և կոչնչանան բոլոր չարամիտները, որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։ Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի. որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։ Հոգով մոլորվածները խոհեմություն պիտի ճանաչեն, և տրտնջացողները խրատ պիտի սովորեն»։
Կարդալ ԵՍԱՅԻ 29
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 29:15-24
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր