ԵՍԱՅԻ 32
32
Արդարադատ թագավորը
1Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։ 2Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած#32.2 Բռց. ուժասպառ։ երկրում։ 3Ապա տեսնողների աչքերը փակ չեն լինի, և լսողների ականջներն ուշադիր կլսեն։ 4Անխոհեմների#32.4 Բռց. շտապողների։ միտքը լավ դատողություն կունենա, և թոթովախոսների լեզուն սահուն և հստակ կխոսի։ 5Անզգամին այլևս ազնվաբարո չեն անվանի և նենգամիտին վսեմաշուք չեն ասի, 6որովհետև անզգամը անզգամություն է դուրս տալիս, և նրա միտքը անօրենություն է խորհում, որ անաստվածություն անի ու Տիրոջ մասին ծուռ բաներ արտահայտի, քաղցածին սոված թողնի և ծարավածին զրկի ըմպելիքից։ 7Նենգամիտի նենգամտությունները չար են. նա նենգություններ է խորհում, որպեսզի թշվառներին կորստյան մատնի սուտ խոսքերով, թեկուզ և կարիքավորը իրավացի է։ 8Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա։
Դատաստան և վերահաստատում
9Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։ 10Մի տարուց և մի քանի օրից հետո դուք պիտի դողաք, ո՛վ ինքնավստահ եղողներ, որ այգեկութը փչացել է, և հունձ չի լինելու։ 11Ո՛վ անհոգ կանայք, դողացե՛ք, սարսափե՛ք. ո՛վ ինքնավստահ կանայք, հանվե՛ք ու մերկացե՛ք, մեջքներիդ քո՛ւրձ կապեք։ 12Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։ 13Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար, 14քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդն#32.14 Եբր. Օփել՝ «ուռուցիկ վայր». Երուսաղեմի միջնաբերդը։ ու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն, 15մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։ 16Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։ 17Արդարության պտուղը#32.17 Բռց. գործը։ խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։ 18Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։ 19Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։ 20Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 32: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: