ԵՍԱՅԻ 33
33
Աղոթք օգնության համար
1Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։
2Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը#33.2 Բռց. նրանց բազուկը։ եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։ 3Քո թնդացող ձայնից փախչում են ժողովուրդները. երբ դու բարձրանում ես, ցրվում են ազգերը։
4Ավարը պիտի հավաքվի այնպես, ինչպես թրթուրն է հավաքում, մորեխի ոստնելու պես պիտի ոստոստեն դրա վրա։ 5Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։ 6Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։
7Ահա նրանց քաջազուններն աղաղակում են դրսում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնորեն։ 8Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։ 9Սգում ու նվաղում է երկիրը, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ եղան։
Աստված խրատում է իր թշնամիներին
10«Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։ 11Հարդ եք հղիացել, մղեղ եք ծնելու. ձեր շունչը կրակ է, որն ուտում է ձեզ։ 12Ժողովուրդներն այրված կրի պես պիտի դառնան, կտրված փշերի պես, որոնք այրվում են կրակով։ 13Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։ 14Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։ 15Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը, 16ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։
Հաղթական ապագան
17Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, նայելու են մի երկրի, որն ընդարձակվում է մինչև հեռուն։ 18Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։#33.18 Ասորեստանցի պաշտոնյաները, որոնք հաշվում էին մարդկանց, կշռում հարկերը և որոշում աշտարակների պիտանի լինելը։ 19Դու այլևս չես տեսնելու այն ամբարտավան ժողովրդին, այն ժողովրդին, որն անծանոթ և անհասկանալի խոսվածք ուներ, թոթովախոս և անիմանալի լեզու ուներ։
20Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։ 21Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու, 22որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։
23Քո պարանները թուլացել են, դրանք իրենց կայմի խարիսխը պինդ չեն պահում կամ առագաստ բացում. այն ժամանակ մեծ ավար բաժանվեց. մինչև անգամ կաղերն են ավարառու։ 24Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը ներվելու է։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 33: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: