Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։ Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։ Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։ Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։ Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։ Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 119
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:145-152
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր