ՍԱՂՄՈՍՆԵՐ 58
58
Չարին պատժելու աղոթք
Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ։
1Հիրավի մունջ արդարությո՞ւն եք խոսում, ուղի՞ղ դատաստան եք անում, ո՛վ մարդկանց որդիներ։
2Ընդհակառակը, սրտով անօրենություն եք գործում. ձեր ձեռքի անիրավությունը կշռով բաժանում եք երկրի մեջ։
3Ամբարիշտները խոտոր են իրենց մոր արգանդից. որովայնից մոլորված են սուտ խոսողները։
4Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,
5Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։
6Ո՜վ Աստված, փշրի՛ր նրանց ատամներն իրենց բերանում և ջարդի՛ր առյուծների մեծ ժանիքները, ո՜վ Տեր։
7Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։
8Թող լինեն խխունջի նման, որ հալվում է գնալիս, կնոջ վիժածի պես լինեն, որ արև չի տեսնում։
9Ձեր կաթսաները այրվող փշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։
10Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։
11Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 58: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018