Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից, Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։ Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։ Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ, և դու քանդեցիր նրանց քաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։ Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։ Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։ Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:1-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր