ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11
11
Պետրոսի զեկուցումը Երուսաղեմի եկեղեցում
1Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մեջ էլ են ընդունել Աստծու խոսքը։ 2Բայց երբ Պետրոսը Երուսաղեմ եկավ, թլփատությունից դարձի եկած հավատացյալները քննադատում էին նրան 3և ասում, թե չթլփատված մարդկանց մոտ մտավ և նրանց հետ կերավ։ 4Եվ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասել. 5«Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ մի տեսիլք տեսա. իջնում էր սփռոցանման մի մեծ անոթ՝ չորս ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։ 6Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին և երկնքի թռչուններին։ 7Եվ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. “Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր”։ 8Բայց ես ասացի. “Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել”։ 9Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ Աստված մաքրագործել է, դու այն պիղծ մի՛ համարիր”։ 10Այս պատահեց երեք անգամ, և ամեն ինչ վերստին երկինք վերացավ։ 11Եվ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես էի գտնվում։ 12Եվ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս վեց եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։ 13Նա մեզ պատմեց, թե ինչպես իր տանը տեսել է հրեշտակին, որ կանգնել ասում էր. “Հոպպե մա՛րդ ուղարկիր և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր, 14որ քեզ պիտի ասի խոսքեր, որոնցով պիտի փրկվես դու և քո ամբողջ տունը”։ 15Եվ երբ սկսել էի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։ 16Հիշեցի Տիրոջ խոսքը, որն ասում էր. “Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով”։ 17Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ 18Այս լսելով՝ լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։
Եկեղեցին Անտիոքում
19Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի հետևանքով ցրվածները հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։ 20Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։ 21Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և հավատացյալների մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ։ 22Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ։ Եվ Բառնաբասին անմիջապես ուղարկեցին՝ հասնելու մինչև Անտիոք։ 23Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը, 24քանի որ բարի, Սուրբ Հոգով և հավատով լցված մարդ էր։ Եվ Տիրոջը շատ ժողովուրդ հարեց։ 25Ապա Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու, 26և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։
Նպաստ Երուսաղեմի եկեղեցուն
27Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։ 28Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։ 29Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար, 30որ արդարև արեցին՝ Բառնաբասի և Սողոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երեցներին։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: