ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12
12
Հակոբոսը՝ սպանված, Պետրոսը՝ բանտարկված
1Այդ ժամանակներում Հերովդես թագավորը եկեղեցուց ոմանց չարչարելու գործին ձեռնամուխ եղավ 2և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց։ 3Երբ տեսավ, որ այդ հաճելի է հրեաներին, ավելի առաջ գնաց ու Բաղարջակերաց օրերին Պետրոսին էլ բռնեց։ 4Երբ նրան բռնեց, բանտ դրեց և յուրաքանչյուրը չորս զինվորից բաղկացած չորս խմբի հանձնեց, որ պահպանեն նրան, որովհետև կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։ 5Մինչ Պետրոսը բանտում հսկողության տակ էր, եկեղեցում նրա համար անդադար առ Աստված աղոթքներ էին արվում։
Պետրոսի ազատումը բանտից
6Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, երկու զինվորների միջև քնած էր, իսկ պահապանները դռան առաջ պահպանում էին բանտը։ 7Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, կանգնեց Պետրոսի գլխավերևում, ու մի լույս ծագեց շենքում։ Ապա հրեց Պետրոսին, արթնացրեց ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան Պետրոսի ձեռքից։ 8Հրեշտակը նրան ասաց. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ ոտքե՛րդ գցիր»։ Պետրոսն այդպես էլ արեց։ Ապա հրեշտակը նրան ասաց. «Հագուստներդ վրա՛դ գցիր և հետևի՛ր ինձ»։ 9Եվ Պետրոսը ելավ և գնում էր նրա հետևից ու չէր իմանում, թե հրեշտակի միջոցով պատահածն արդյոք իրակա՞ն է, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ 10Եվ երբ նրանք անցան առաջին ու երկրորդ պահակակետերից, եկան մինչև քաղաք դուրս բերող երկաթյա դուռը։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ, և մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով։ Եվ հրեշտակն անմիջապես հեռացավ նրանից։ 11Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։ 12Եվ անմիջապես կողմնորոշվելով՝ եկավ Մարիամի՝ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։ 13Տան դուռը բախելիս Ռոդե անունով մի աղախին մոտեցավ և ականջ դրեց։ 14Ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թե Պետրոսը դռան առաջ կանգնած է։ 15Նրանք ասացին նրան՝ գժվել ես։ Իսկ աղախինն էլ ավելի էր պնդում իր ասածը։ Նրանք ասացին՝ Պետրոսի հրեշտակն է։ 16Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ 17Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։ 18Եվ երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ խռովություն ընկավ, թե արդյոք Պետրոսն ի՛նչ եղավ։ 19Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։
Հալածիչի մահը
20Հերովդեսը ցասումով էր լցված տյուրոսցիների և սիդովնացիների դեմ։ Նրանք միաբանված՝ եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին՝ թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։ 21Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։ 22Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստծու խոսք է և ոչ թե մարդու»։ 23Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
24Իսկ Աստծու խոսքն աճում ու բազմանում էր։
25Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: