ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13
13
1Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։ 2Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։ 3Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։
Առաքյալների քարոզչությունը Կիպրոսում
4Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա ու այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ 5Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչև Պաֆոս՝ այնտեղ գտան ոմն մոգի՝ մի հրեա սուտ մարգարեի, որի անունը Բարեհեսու էր։ 7Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։ 8Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։ 9Իսկ Սողոսը, որը նույն Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան 10ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։ 11Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ 12Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Պողոսը և Բառնաբասը Պիսիդյան Անտիոքում
13Պաֆոսից խարիսխ վերցնելով՝ Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, Երուսաղեմ վերադարձավ։ Նրանք էլ, 14Պերգեից գնալով, եկան Պիսիդյան Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։ 15Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդին ասելու մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։
Պողոսի քարոզը հրեաներին
16Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դուք՝ մյուսներդ, որ պաշտում եք մեկ Աստծուն, լսե՛ք. 17Իսրայելի այս ժողովրդի Աստվածն ընտրեց մեր հայրերին և եգիպտացիների երկրում պանդխտության ժամանակ ժողովրդին բարձրացրեց ու հզոր բազուկով նրան այնտեղից հանեց։ 18Եվ շուրջ քառասուն տարի շարունակ անապատում կերակրեց նրանց։ 19Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։ 20Եվ դրանից հետո նրանց տվեց դատավորներ՝ մինչև Սամուել մարգարեն։ 21Այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված նրանց թագավոր տվեց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սավուղին, քառասուն տարի։ 22Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին՝ որպես թագավորի, որի մասին և վկայելով՝ ասաց. “Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը” (Սաղ. 88(89).21)։ 23Աստված, ըստ իր խոստման, սրա սերնդից Իսրայելի համար հանեց մի փրկչի՝ Հիսուսին։ 24Նրանից առաջ Հովհաննեսն Իսրայելի ամբողջ ժողովրդին արդեն քարոզել էր ապաշխարության մկրտությունը։ 25Եվ երբ Հովհաննեսն իր գործունեության ընթացքն ավարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ եք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ հետևից գալիս է նա, որի ոտքերի կոշիկներն արձակելու արժանի չեմ”։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։ 27Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որն ամեն շաբաթ ընթերցում էին։ 28Եվ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Երբ կատարեցին նրա մասին գրված ամեն բան, խաչափայտից իջեցնելով՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, որ բազում օրեր շարունակ երևաց նրանց, 31ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր ներկայումս էլ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եվ մենք ձեզ ավետարանում ենք մեր հայրերին տրված խոստումը։ 33Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում.
“Դու իմ Որդին ես,
և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։
34Եվ որ նրան հարություն տվեց մեռելներից ու այլևս ապականության չի դառնալու, այդ մասին այսպես է ասում. “Ձեզ պիտի տամ Դավթին խոստացված սրբությունները” (Ես. 55.3)։
35Ուստի և մի ուրիշ տեղում ասում է. “Քո Սրբին ապականություն տեսնել չես տա” (Սաղ. 15(16).10)։
36Սակայն Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց ու գնաց-միացավ իր հայրերին, և նրա մարմինն ապականություն տեսավ։ 37Բայց Հիսուսը, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ 38Եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողություն ավետարանվում, 39և այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսեսի օրենքով արդարանալ, նրանով կարդարանա նա, ով հավատում է։ 40Զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր գլխին գա այն, ինչ ասված է մարգարեների գրքերում.
41 “Տեսե՛ք, արհամարհողնե՛ր,
և զարմացե՛ք ու չքվե՛ք.
որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու,
մի գործ, որին չպիտի հավատաք,
եթե որևէ մեկը ձեզ պատմի այն” (Ամբ. 1.5)»։
42Երբ Բառնաբասն ու Պողոսն այնտեղից ելան, աղաչում էին, որ մյուս շաբաթ էլ նույն բաները խոսեն իրենց։ 43Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։ 44Երբ հաջորդ շաբաթ օրը եկավ, գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։ 45Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։ 46Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։ 47Քանզի Տերն այսպես պատվիրեց մեզ.
“Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս,
որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը” (Ես. 49.6, հմմտ. 42.6)»։
48Այս բանը լսելով՝ հեթանոսներն ուրախացան և փառավորում էին Տիրոջ խոսքը։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ 49Եվ Աստծու խոսքը գնալով տարածվում էր ամբողջ գավառում։ 50Բայց հրեաներն աստվածապաշտ երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։ 51Եվ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, եկան Իկոնիոն։ 52Աշակերտները լցվեցին ուրախությամբ և Սուրբ Հոգով։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: