ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7
7
Ստեփանոսի ճառը
1Քահանայապետն ասաց. «Իսկապես դա այդպե՞ս է»։ 2Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ, 3ու ասաց նրան. “Դո՛ւրս ել քո երկրից և քո ազգատոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցույց կտամ” (Ծնն. 12.1)։ 4Այդ ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդեացիների երկրից, բնակություն հաստատեց Խառանում։ Այդտեղից էլ նրա հոր մահվանից հետո Աստված նրան պանդխտեցնելով փոխադրեց այս երկիրը, որտեղ այժմ բնակվում եք դուք։ 5Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, մի ոտնաչափ տեղ անգամ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո՝ նրա սերնդին, երբ դեռ նա նույնիսկ որդի չուներ։ 6Աստված այսպես խոսեց. “Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, և նրան ծառա պիտի դարձնեն ու չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ 7Եվ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ,- ասում է Աստված.- և սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում” (հմմտ. Ծնն. 15.13-14)։ 8Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ 9Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր 10ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։ 11Եվ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց։ Մեծ նեղություն կար, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։ 12Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կա, նախ ուղարկեց մեր հայրերին, 13իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և փարավոնն էլ իմացավ նրա ազգատոհմի մասին։ 14Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։ 15Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։
17Երբ մոտեցավ ավետյաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, Եգիպտոսում ժողովուրդը աճեց և բազմացավ, 18մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը չէր ճանաչում Հովսեփին։ 19Նա հնարքներ բանեցրեց մեր ազգի դեմ և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին դեն նետելով, որ չապրեն։ 20Այդ ժամանակ ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս։ 21Երբ նրան նետեցին գետը, փարավոնի դուստրը նրան վերցրեց և մեծացրեց իբրև իր որդեգրի։ 22Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա մտադրվեց շրջելու իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ։ 24Եվ ահա մի անիրավված իսրայելացու տեսնելով՝ զայրացավ և զրկվածի վրեժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով։ 25Մտածում էր, թե միգուցե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու, բայց նրանք չիմացան։ 26Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։ 27Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա. 28մի՞թե ինձ էլ ես ուզում սպանել, ինչպես որ երեկ սպանեցիր եգիպտացուն”։ 29Այս խոսքերի վրա Մովսեսը փախավ ու պանդխտեց Մադիամի երկրում, որտեղ երկու որդի ունեցավ։ 30Քառասուն տարին լրանալուն պես Սինա լեռան անապատում՝ մի մորենու կրակի բոցերի մեջ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը։ 31Եվ Մովսեսը, այս տեսնելով, զարմացավ տեսիլքի վրա, ու երբ նա մոտենում էր նայելու, նրան հասավ Տիրոջ ձայնը. 32“Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”։ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել։ 33Եվ Տերը նրան ասաց. “Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես դու, սուրբ հող է։ 34Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”։ 35Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։ 36Նա է, որ դուրս հանեց նրանց՝ հրաշքներ ու զարմանահրաշ նշաններ անելով եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարի շարունակ։ 37Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։ 38Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։ 39Մեր հայրերը չուզեցին նրան հնազանդ լինել, այլ մերժեցին նրան ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան։ 40Ահարոնին ասացին. “Մեզ համար մեզ առաջնորդող աստվածնե՛ր կերտիր, որովհետև չգիտենք, թե ի՛նչ պատահեց այն Մովսեսին, որ հանեց մեզ եգիպտացիների երկրից”։ 41Եվ այդ օրերին հորթանման մի արձան ձուլելով ու այդ կուռքին զոհեր մատուցելով՝ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ 42Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում.
“Ո՛վ Իսրայելի տուն,
մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,
43 ընդհակառակը, դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները,
որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար.
ահա թե ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ” (Ամս. 5.25-27)։
44Անապատում Վկայության խորանը մեր հայրերի հետ էր. ինչպես որ Մովսեսի հետ խոսողը հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որն ինքը տեսել էր։ 45Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։ 46Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։ 47Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց. 48սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպես մարգարեն է ասում.
49 “Երկինքն է իմ աթոռը, և երկիրը՝ պատվանդանն իմ ոտքերի։
Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,-
և կամ ո՞ր վայրը կարող է լինել իմ բնակարանը.
50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը” (Ես. 66.1-2)։
51Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։ 52Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53դուք, որ հրեշտակների միջոցով ստացաք Օրենքը, բայց այն չպահեցիք»։
Ստեփանոսի քարկոծումը
54Եվ այս բաները լսելով՝ իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա ատամ կրճտացնում։ 55Իսկ նա լի էր Սուրբ Հոգով. աչքերը երկինք հառեց, տեսավ Աստծու փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը, 56և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն՝ կանգնած Աստծու աջ կողմում»։
57Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։ 58Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս#Սողոսը Պողոս առաքյալն է։ Նրա եբրայական անունը Սողոս կամ Սավուղ էր, իսկ հռոմեական անունը՝ Պողոս։ անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։ 59Քարկոծում էին Ստեփանոսին, որն աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ 60Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: