ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6
6
Յոթ օգնականների ընտրությունը
1Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։ 2Այդ ժամանակ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծու խոսքի քարոզությունը։ 3Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար. 4իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։ 5Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։ 6Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։ 7Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Ստեփանոսի ձերբակալությունը
8Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10Բայց նրանք չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա։ 11Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։ 12Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին և Ստեփանոսի վրա հարձակվելով՝ բռնեցին ու տարան ատյան։ 13Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս Սուրբ տաճարի և Օրենքի դեմ. 14նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։ 15Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: