ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5
5
Անանիայի և Սափիրայի կեղծիքը
1Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց 2և նրա գումարից մի մաս կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։ 3Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. 4չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։ 5Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։ 6Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ 7Շուրջ երեք ժամ անցնելուց հետո նրա կինը, որ չգիտեր կատարվածի մասին, ներս մտավ։ 8Պետրոսը դիմեց նրան. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եվ նա պատասխանեց. «Այո՛, այդչափ»։ 9Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։ 10Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։
Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։ 11Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, ովքեր այս բանը լսեցին։
Բազում նշաններ և զարմանալի գործեր
12Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։ 13Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց հարգում էր։ 14Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը, 15նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։ 16Շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների և պիղծ ոգիներից տանջվողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։
Հալածանք և ձերբակալություն
17Քահանայապետը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին՝ առաքյալների դեմ ելնելով, 18և ելան ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակավ բանտ դրեցին։ 19Ապա Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով և նրանց դուրս հանելով, ասաց. 20«Գնացեք կանգնե՛ք տաճարի մեջ և այս կենարար պատգամը փոխանցե՛ք ժողովրդին»։ 21Եվ երբ այս լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկան քահանայապետն ու նրանք, որ իր հետ էին, հավաքեցին ատյանը և հրեաների ամբողջ ծերակույտը և մարդ ուղարկեցին բանտ՝ առաքյալներին բերելու։ 22Երբ սպասավորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին 23ու ասացին. «Բանտն ամենայն զգուշությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։ 24Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։ 25Եվ ահա մեկը եկավ ու նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ուսուցանում են ժողովրդին»։ 26Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։
Ատյանի առաջ
27Եվ բերելով նրանց՝ ատյանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց 28և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։
29Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ 30Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։ 31Նրան Աստված իր զորությամբ բարձրացրեց՝ որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու համար։ 32Մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։ 33Եվ երբ նրանք լսեցին այս, սաստիկ զայրացան ու ուզում էին սպանել նրանց։
Գամաղիելի միջամտությունը
34Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։ 35Ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե այս մարդկանց պարագային ի՛նչ պետք է անեք։ 36Բոլորովին վերջերս մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է, և որին հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդիկ։ Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանված էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։ 37Դրանից հետո՝ մարդահամարի օրերին, մեջտեղ ելավ Հուդա Գալիլեացին և ապստամբեցրեց ժողովրդին։ Բայց նա էլ սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնվել էին, ցիրուցան եղան։ 38Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացեք այդ մարդկանցից և բա՛ց թողեք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, ինքն իրենով կկանխվի. 39իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք»։ 40Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։ 41Իսկ նրանք ատյանից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել։ 42Եվ ամեն օր, տաճարում թե տներում, չէին դադարում ուսուցանել և ավետարանել Հիսուս Քրիստոսին։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: