ԵԼՔ 19

19
Իսրայելացիները Սինա լեռան մոտ
1Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս գալու երրորդ ամսվա նույն օրը հասան Սինայի անապատը։ 2Ռափիդիմից գնալով՝ եկան Սինայի անապատը և բանակեցին անապատում։ Իսրայելը բանակեց այնտեղ՝ լեռան դիմաց։ 3Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին. 4“Դուք ինքներդ տեսաք, թե ի՛նչ արեցի եգիպտացիներին, և կարծես ձեզ արծիվների թևերի վրա դնելով՝ մոտեցրի ինձ։ 5Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։ 6Դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Այս ամենը հաղորդի՛ր Իսրայելի որդիներին»։ 7Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց հաղորդեց բոլոր այն խոսքերը, որ նրան պատվիրել էր Աստված։ 8Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 9Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես գալու եմ քեզ մոտ ամպի սյունով, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»։ Մովսեսը ժողովրդի ասածը պատմեց Տիրոջը։ 10Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։ 11Թող երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը պիտի իջնի ողջ ժողովրդի առաջ՝ Սինա լեռան վրա։ 12Ժողովրդի ու լեռան միջև տարածություն կթողնես և կասես. “Զգո՛ւյշ եղեք լեռան վրա բարձրանալուց ու մոտենալուց, որովհետև լեռանը մոտեցողը կմեռնի։ 13Լեռանը ոչ մի ձեռք չպետք է դիպչի, այլապես կքարկոծվի կամ նետերով կխոցոտվի. անասուն լինի, թե մարդ՝ չի ապրի”։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտներն ու շեփորահարությունը դադարի, ու ամպը վերանա լեռան վրայից»։
14Մովսեսը լեռից իջավ ժողովրդի մոտ ու մաքրեց նրանց։ Եվ լվացին իրենց զգեստները։ 15Եվ ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք. երեք օր կանանց չմերձենաք»։
16Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսեսը ժողովրդին բանակատեղիից տարավ Աստծուն հանդիպելու և կանգնեցրեց Սինա լեռան ստորոտին։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։ 19Աստիճանաբար շեփորի ձայնն ավելի ու ավելի էր հզորանում ու սաստկանում։ Մովսեսը խոսում էր, իսկ Աստված պատասխանում էր նրան։ 20Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին։ Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը ելավ այնտեղ։ 21Եվ Աստված ասաց Մովսեսին. «Իջի՛ր, ասա՛ ժողովրդին, որ չմերձենան Աստծուն տեսնելու, որպեսզի նրանցից շատերը չկորչեն։ 22Նույնիսկ քահանաները, որ սպասարկում են Աստծուն, պետք է սրբվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»։ 23Մովսեսն Աստծուն ասաց. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետև դու ինքդ ես մեզ պատվիրել և ասել. “Մարդկանց ու լեռան միջև տարածություն կթողնես և լեռը սուրբ կհռչակես”»։ 24Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու հետո այստե՛ղ բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չհանդգնեն բարձրանալ Աստծու մոտ, որպեսզի Տերը նրանց կորստյան չմատնի»։ 25Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և ասաց նրանց.

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 19: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք