ՀՈՎՀԱՆՆԵՍ 15
15
Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ
1«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։ 3Դուք արդեն իսկ սրբված եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ։ 4Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ 6Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։ 7Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։ 8Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։
9Ինչպես Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք։ 10Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։ 11Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։
12Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ 13Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ 15Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ 16Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։ 17Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»։
Աշխարհի ատելությունը
18«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ 20Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ 21Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։ 22Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։ 23Ով ինձ է ատում, իմ Հորն էլ է ատում։ 24Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա։ Բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ 25Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։ 26Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին. 27դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
![None](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2F58%2Fhttps%3A%2F%2Fweb-assets.youversion.com%2Fapp-icons%2Fhy.png&w=128&q=75)
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն