լույս դարձ դեպի կյանքը՝ աստծո հրաշալի լույսովՕրինակ

լույս   դարձ դեպի կյանքը՝ աստծո հրաշալի լույսով

ՕՐ 1 5-ից

Ծովային կրեաների շատ տեսակներ գտնվում են վերացման վտանգի տակ: Դա տեղի է ունեցել ոչ թե գիշատիչների, մարդկանց կամ շրջակա միջավայրի աղտոտման պատճառով, այլ ծովափի երկայնքով արհեստական լույսերի ավելացման պատճառով:

Աստված ծովային կրեաներին ստեղծել է այնպես, որ նրանք ծնվեն լիալուսնի ժամանակ: Երբ կրեաները դուրս են գալիս ձվերից, լուսնի լույսը նրանց ուղղություն է ցույց տալիս դեպի իրենց բնակության բնական միջավայրը՝ օվկիանոսը: Ծովային կրեաները ապրում են ջրում:

Գիտնականները զարմացան, երբ հայտնաբերեցին մեծ քանակությամբ փոքրիկ կրեաների, որոնք սատկել էին արհեստական լույսի ուղղությամբ գնալու պատճառով: Այդ արհեստական լույսի աղբյուրներն են շենքերը, փողոցի լապտերները, տրանսպորտը: Արհեստական լույսը շեղում է կրեաներին իրենց բնական միջավայրից, ինչի հետևանքով նրանք սատկում են:

Աստվածաշնչի ուսումնասիրությունը կբերի Ձեզ դեպի Հիսուսի հրաշալի լույսը: «Ես եմ աշխարհի լույսը... այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8:12): Այն նաև կուղղորդի Ձեզ դեպի Նրա Խոսքը՝

«Իմ Խոսքը ճրագ է քո ոտքերի համար, և լույս քո ճանապարհի համար» (Սաղմոս 119:105), և կդարձնի Ձեզ Քրիստոսի լույսը խավար աշխարհում: «Դուք աշխարհի լույսն եք ... թող ձեր լույսը շողա մարդկանց առջև» (Մատթեոս 5:14):

Աստվածաշնչի ամենօրյա ընթերցման, մեդիտացիայի և Ձեր կյանքում Աստծո Խոսքի կիրառման շնորհիվ Դուք կսովորեք հեշտությամբ տարբերել թշնամիների արհեստական լույսը, կմնաք այն ճանապարհի վրա, որը լուսավորված է Աստծո լույսով, և Ձեր լույսը վառ կշողա Քրիստոսի համար՝ Ձեր տանը և Ձեր շրջապատում:

Ամեն օր. ընթերցեք ընտրված Աստվածաշնչյան հատվածը, աղոթեք այն հասկանալու համար և պատասխանեք հարցերին:

Հիմնվելով ընթերցված հատվածի վրա, ինչպե՞ս կնկարագրեք Հիսուսին: Ի՞նչ նոր բան իմացաք Հիսուսի մասին՝ ելնելով նրա խոսքերից և գործողություններից:

Սուրբ Գրություն

Այս Ծրագրի Մասին

լույս   դարձ դեպի կյանքը՝ աստծո հրաշալի լույսով

Ձեր կյանքում Աստծո Խոսքի կիրառման շնորհիվ Դուք կսովորեք հեշտությամբ տարբերել թշնամիների արհեստական լույսը, կմնաք այն ճանապարհի վրա, որը լուսավորված է Աստծո լույսով, և Ձեր լույսը վառ կշողա Քրիստոսի համար՝ Ձեր տանը և Ձեր շրջապատում:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Neighbor Bible Studies 2GO/NBS2GO-ին, Rebecca Davie -ին և Debbie McGoldrick -ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.nbs2go.com/armenian