Կյանք Հոգով․ Ջոն ՓայփերիցՕրինակ

Live By The Spirit: Devotions With John Piper

ՕՐ 5 7-ից

Հոգին ուրախությամբ լցնում է մեզ

«Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարվիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ, Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են, Նորա համար մի եղեք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։ Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակություն կա, այլ լցվեցէք Հոգով»: Եփեսացիներ 5:15-18

Ինչու՞ են մարդիկ դիմում ալկոհոլի: Որպեսզի երջանկություն զգալ՝ գոնե մի փոքր ժամանակ: Բոլորս ուզում ենք երջանիկ լինել, բայց խնդիր կա. «Օրերը չար են» (խոսք 16):

Ինչի՞ եք դիմում, երբ օրերը չար են, երբ վախեցած, կամ հուսահատված, կամ ընկճված, կամ անհանգստացած եք: Պողոսը դիմում է մեզ. «Մի դիմիր ալկոհոլին, դիմիր Հոուին: Աստծո Սուրբ Հոգին կարող է ավելին բերել քան ալկոհոլը»:

Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում շվշվացնել երջանիկ մեղեդի կամ աշխատանքի մեջ երգել, քանի որ նրանք այնքան լարված և անհանգստացած են կյանքում: Բայց ավելի ուշ, երեկոյան, պանդոկում խմիչքներով արբելով, նրանք կարող են շուրջպար բռնել և երգել, և ծիծաղել:

Բոլորս փափագում ենք անհոգ, ազատ և երջանիկ լինել: Եվ մեր սեփական օրվա ողբերգությունը, ինչպես Պողոսն է ասում, այն է, որ ավելի շատ մարդիկ (նույնիսկ քրիստոնյաները) հավատում են, որ այս երեխայի նման ազատությունը գտնելու միակ ճանապարհը իրենց ալկոհոլն ու թմրանյութերն են: Նման պահվածքը անարգում է Աստծուն և Պողոսն ասում է. կա լավագույն միջոցը սև օրերի հետ պայքարելու համար՝ լցվել Հոգով և ճաշակել անսահման ուրախությունը, որից ցանկություն է առաջանում երգել և փառաբանել Տիրոջը։

Այսպիսով, ինչ է նշանակում Հոգով լցված լինել:

Հոգին, ով լցնում է մեզ, ուրախության Հոգին է, որը երբևէ կա Աստծո Հոր և Աստծո Որդու միջև, միմյանց մեջ եղած ուրախության պատճառով: Հետևաբար, Հոգով լցված լինելու համար նշանակում է գրավված լինել ուրախությունով, որը կա Սուրբ Երրորդության մեջ և սիրել Հայր Աստծուն և Որդի Աստծուն, որով նրանք սիրում են միմյանց։

Ուղին, որով Հոգին մտնում է մեր անհանգստության ջունգլիների միջոցով, ուրախության մթնոլորտում, հավատքի ուղին է: Ըստ Պողոսի, Հոգով լցվելու համար անհրաժեշտ է հավատալ, որ հույսի Աստվածը իսկապես տիրում է, որ իր կամքով նույնիսկ մի թռչուն գետնին չի ընկնում (Մատթեոս 10:29)։ Եվ նա տիրում է աշխարհի վրա ի օգուտ բոլորի, բոլոր նրանց համար, ովքեր վստահում են նրա Խոսքին: Հավատալով, որ դուք կլցվեք Սուրբ Հոգով եւ ուրախությամբ:

Ավելին իմացեք. www.desiringgod.org/messages/be-filled-with-the -spirit

Սուրբ Գրություն

Օր 4Օր 6