Աստծո սիրո չափըՕրինակ

Աստծո սիրո չափը

ՕՐ 4 5-ից

Աստված փնտրում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, այսօր քեզ անսահման մեծ սիրով սիրող Տերը փափագում է գտնել քեզ․․․

«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց» (Եզեկել 34.16)։

Այս խոսքերը պատահական խոսքեր չեն։ Դրանք հե՛նց քեզ են վերաբերում։ Տեր Հիսուսը երբեք չի հոգնում քեզ լսելուց, քեզ փնտրելուց և քո սրտի դուռը թակելուց, որովհետև ամեն ինչից առավել, Նա միշտ փափագում է, որ դու մշտապես լինես Իր ներկայության մեջ: Նա ցանկանում է, որ…

  • Հաղորդակցություն ունենաս Իր հետ (տե՛ս Ա Կորնթացիս 1.9 խոսքը)։
  • Լցվես Նրա կյանքով, Նրա լույսով և զորությամբ (տե՛ս Սաղմոս 36.9 խոսքը)։
  • Քո սիրտը բժշկվի, զորանա և վերականգնվի (տե՛ս Ղուկաս 4.18 խոսքը)։

Այո՛, Տեր Հիսուսն ուզում է փոխել քո կյանքը, հպվել քո հոգուն և դարձնել քեզ ուժեղ, զորավոր, Իր հետ հավատարմության կապերով կապված և Իր ճշմարտության վրա խարսխված:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ քեզ ժամանակ գտնել և առանձնանալ Տեր Աստծո ներկայության մեջ ու մտորել վերը ասված խոսքերի շուրջ։ Աստված փնտրում է քեզ։ Նա ոչ թե կորցրել է քեզ, այլ փնտրում է քեզ նոր ու մտերիմ հարաբերության համար։ Մտի՛ր քո ներքին սենյակը։ Մնա՛ մենակ քո Տեր Աստծո ներկայության մեջ և խոսի՛ր Նրա հետ քո բոլոր խնդիրների ու անհանգստությունների մասին։ Նա փնտրում է քեզ։ Թո՛ւյլ տուր, որ քեզ փնտրող Տերը գտնի քեզ այսօր․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Աստծո սիրո չափը

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի: Քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/