Աստծո սիրո չափըՕրինակ

Աստծո սիրո չափը

ՕՐ 2 5-ից

Տեր Հիսուսը քո հաղթանակն է

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի:

«․․․այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2.7-9)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ես հայտնվել, Տեր Հիսուսի տարած հաղթանակը հե՛նց քեզ համար է: Այդ հաղթանակը աննախադեպ է, ամբողջական և հավիտենական: Ավելին, այն կատարյալ հնազանդության անմիջական հետևանքն է: Նա առանց վարանելու ամեն բան զոհել է հանուն քեզ, որպեսզի այսօր դու մասնակից դառնաս Նրա հաղթանակին և ապրես ազատության մեջ:

Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուսի հաղթանակի շնորհիվ դու…

  • Ազատագրվել ես քո մեղքերի գերությունից և դրանց բերած ծանրությունից (տե՛ս Հռոմեացիս 8.2 խոսքը)։
  • Ազատագրվել ես քո անցյալի վատ հիշողությունների ճնշումներից (տե՛ս Բ Կորնթացիս 5.17 խոսքը)։
  • Բժշկված ես և վերականգնված (տե՛ս Սաղմոս 23.3 խոսքը)։

Տեր Հիսուսը քո կյանքի հաղթանակած ազատարարն է: Ընդունի՛ր Նրան որպես քո կյանքի Թագավոր։ Ապրի՛ր ըստ Նրա սկզբունքների և ակնկալիքների։ Փափագի՛ր ճանաչել Նրա կամքը և հնազանդվել այդ կամքին։ Հնազանդության մեջ հաղթանակ կա։ Եվ եթե թույլ տաս, որ Նա տիրի քո կյանքում որպես Տեր ու Փրկիչ, ապա կարող ես ցնծալ և ուրախանալ, որովհետև Տերն արդեն իսկ հաղթել է նաև քո կյանքի ճակատամարտերը։

Ե՛կ միասին աղոթենք և շնորհակալություն հայտնենք Տիրոջը մեզ պարգևած ազատության և հաղթանակների համար․ «Տեր Հիսո՛ւս, շնորհակալ եմ, որ հնազանդվեցիր երկնային Հոր կամքին և հոժարակամ Քո կյանքը հանուն ինձ նվիրաբերեցիր: Ես արժանի չէի դրան, բայց Քո սիրո և Քո զոհի շնորհիվ ես այսօր ազատ եմ, բժշկված և վերականգնված: Քո Խոսքն ասում է, որ Դու իմ մեղքերը խաչափայտի վրա բարձրացրեցիր, որպեսզի ես, մեղքերից հեռանալով, արդարության համար ապրեմ։ Ես որոշում եմ հեռանալ ամեն տեսակի մեղքից։ Օգնի՛ր ինձ, իմ Տե՛ր, Քո Հոգով և Քո շնորհքով։ Ես Քո կարիքն ունեմ, իմ հաղթող Տե՛ր։ Ինձ Քեզ նման հնազանդ և Քեզ նման հաղթող դարձրո՛ւ։ Աղոթում եմ և խնդրում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Աստծո սիրո չափը

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի: Քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/