Ինչպե՞ս Պաշտպանել Քո ԸնտանիքըՕրինակ

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

ՕՐ 6 7-ից

Արդյոք քո հավատքը ստուգված ու փորձվա՞ծ է

Սիրելի՛ բարեկամ, Եբրայեցիս թղթի 11-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է «հավատքի հերոսներին», որոնցից են Աբրահամը, Մովսեսը, Ռահաբը և Հովսեփը՝ ի թիվս շատերի։ Այս մարդիկ ոչ թե իրենց աչքի տեսածի համեմատ մարդկային իմաստությամբ էին ապրում, այլ առաջ էին ընթանում՝ տեսնելով անտեսանելին։ Նրանց ապրած կյանքը հավատքի հերոսական կյանք էր։

Մենք կարող ենք կարծել, թե հավատքի այս հերոսները այնպիսի կյանք են ապրել, որը լի է եղել հրաշքներով, որի մեջ կատարվել են նրանց բոլոր ցանկությունները՝ մի կյանք, որի մեջ աղոթքից հետո անմիջապես ու գերբնական կերպով եկել է Աստծո պատասխանն ու հրաշքներ են տեղի ունեցել նրանց կյանքի ամեն դժվարին հանգրվանում։ Սակայն Եբրայեցիս 11.39 խոսքում կարդում ենք հետևյալը. «Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան»։

Նրանց հավատքը իրապես զորավոր է եղել և Աստվածաշնչում ներկայացվում է որպես մեզ համար թողնված օրինակ։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց կյանքում ամեն բան հրաշալի և առանց ցնցումների է եղել։ Հավատքի այս հերոսներից ոմանք տանջամահ են եղել, քարկոծվել, նրանց անարգել են, ծաղրել, մտրակել, շղթայակապ բանտարկել, նրանցից ոմանց մահապատժի ու չարչարանքների են ենթարկել և այլն։ Միշտ չէ, որ հավատքի հերոսները ստացել են այն, ինչը խնդրել են Աստծուց։

Եթե Աստված նույնիսկ չի պատասխանում քո բոլոր աղոթքներին այնպես, ինչպես դու ուզում ես, դա ամենևին չի նշանակում, որ Նրա կամքը բարի չէ քեզ համար և կամ Նա հետաքրքրված չէ քո կյանքով։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ մեզ հանդիպած որոշ մարտահրավերներ օգնում են մեր հոգևոր աճին ու հասունացմանը։ Այսպիսով, եթե մենք մեր ամբողջ սրտով վստահենք Աստծուն թե՛ մեր աղոթքների պատասխանների և թե՛ դրանց բացակայության հարցում, ապա Նրա գործը մեր մեջ մի օր կատարյալ ավարտ է ունենալու։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերվի՛ր և զորացի՛ր այն ամենի մեջ, ինչի միջով անցնում ես: Քո դժվարությունների մեջ Աստված Իր վերջին խոսքը դեռ չի ասել։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Պաշտպանել Քո Ընտանիքը

Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/