Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել ՆրանովՕրինակ
![Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F43249%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Ե՛կ և խմիր
Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ, որ օրդ սկսես ամենահամեղ և ամենաօգտակար Աղբյուրից հագենալով․․․
«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11)։
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական ուրախության աղբյուրը… Ուրախություն՝ այնքա՜ն առատ, որ գրեթե անհնար է թաքցնել ու զսպել այնպես, որ մարդիկ չնկատեն այն: Խանդավառություն, որ լցնում է քո սիրտը և ստիպում, որ հոգիդ ցնծությունից պար գա: Այս ուրախությունը սրբում է քո բոլոր արցունքները, ստիպում է քեզ երգել ցնծության մեջ և դեմքիդ մի շողշողացող ժպիտ է բերում, որը լուսավորում է քո շրջապատի մարդկանց կյանքի խավարը:
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական խաղաղության աղբյուրը… Խաղաղություն, որը չես կարող ստանալ ուրիշ ոչ մեկից: Դա աստվածային խաղաղություն է՝ երկնային և կատարյալ: Աշխարհի դժվարություններն ու արհավիրքներն անկարող են մարդուց գողանալու այն խաղաղությունը, որ Աստված է նրան շնորհում։
Աստված է կյանքի աղբյուրը… Քո գոյությունը բխում է Նրա էությունից: Նա Իր շունչն է փչել քո ռունգերից ներս և քեզ Իր կյանքով լցրել։ Նրա ներկայությունը քեզ շրջապատում է ամեն օր, ամեն վայրկյան ու ամեն ակնթարթ:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անսպառ ու վարար մի գետի նման Աստված քո կյանքի բոլոր կարիքների ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրն է։ Նա ցանկանում է Իրենով լցնել քեզ։
Ուզո՞ւմ ես զգալ Նրա ուրախության ցնծությունը, Նրա անըմբռնելի խաղաղությունը և Նրա առատ կյանքի հեղումը քո ներսում։ Եթե այո, ապա հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ընդունում եմ Քո ուրախությունը, Քո խաղաղությունը և Քո առատ կյանքը հենց հիմա: Ես Քո զավակն եմ և որոշել եմ այս կյանքն ապրել՝ Քո կամքը ճանաչելով և Քո կամքին հնազանդվելով։ Ես ամեն ջանք անելու եմ, որպեսզի իմ որոշումներով, իմ գործերով, իմ ծրագրերով ու երազանքներով Քո բարեհաճությանն արժանանամ և արտոնություն ու առանձնաշնորհում ունենամ Քո կյանքի գետից հագենալու համար։ Թող այսօր Քո սիրո գետը լցվի իմ մեջ, և հոգիս թարմանա ու ծարավս հագենա: Դու իմ ուրախության լիությունն ես, և ես սիրում եմ Քեզ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
![Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F43249%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46448%2F320x180.jpg&w=640&q=75)
Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն
![Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F49844%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում
![«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F50941%2F320x180.jpg&w=640&q=75)
«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»
![Լավագույն մաղթանքը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F49762%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավագույն մաղթանքը
![Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46918%2F320x180.jpg&w=640&q=75)
Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար
![Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F47605%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել
![Քրիստոսի հարության օրհնությունները](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46887%2F320x180.jpg&w=640&q=75)
Քրիստոսի հարության օրհնությունները
![«Խոնարհ դառնալու պատվիրանը»](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F50330%2F320x180.jpg&w=640&q=75)
«Խոնարհ դառնալու պատվիրանը»
![Քրիստոնեական միաբանության օրհնությունները](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46902%2F320x180.jpg&w=640&q=75)