ՀՈՎՀԱՆՆԵՍ 2

2
Կանայի հարսանիքը
1Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։ 2Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։ 3Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։ 4Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ 6Հրեաների սրբվելու սովորության համաձայն՝ այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար#2.6 Մարը մոտավորապես 50լ է։ էր տանում։ 7Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրո՛վ լցրեք»։ Եվ բերնեբերան լցրեցին։ 8Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրե՛ք ու սեղանապետի՛ն տարեք»։ Նրանք տարան։ 9Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չիմանալով, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին), կանչեց փեսային 10և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։
11Գալիլեայի Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։
12Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-13, Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-46)
13Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։ 14Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 15Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ 16Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։ 17Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 69.9ա)։
18Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։ 19Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն»։ 20Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես»։ 21Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ 22Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։
Երուսաղեմյան օրեր
23Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը՝ տեսնելով նրա գործած հրաշքները։ 24Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։ 25Եվ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր՝ ի՛նչ կար մարդու մեջ։

Terpilih Sekarang Ini:

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2: ՆՎԱԱ

Highlight

Kongsi

Salin

None

Ingin menyimpan sorotan merentas semua peranti anda? Mendaftar atau log masuk