խոստումներ քո ամենօրյա կյանքի համարՕրինակ
Ի՞նչենքմենքանում
«Եվչձանձրանանքբարինգործելուց, որովհետևիրժամանակինկհնձենք, եթեչթուլանանք»:—Գաղատացիների 6.9
Այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, ունենալու ենք ամենատարբեր խնդիրներ, դժվարություններ ու հուսախաբություններ: Կյանքն այդպիսին է: Իմանալով դա` ի՞նչ ենք մենք անում:
Մենք պետք է անսասան մնանք և համառենք: Այլ խոսքով՝ երբեք չհանձվենք: Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում մեր կյանքում, հաղթանակը չհանձնվելու մեջ է:
Հիշի՛ր, որ մեր պայքարի կիզակետում Սուրբ Հոգին մեր ներսում թերևս կատարում է Իր մեծագույն աշխատանքը: Նա չի շարժվում հանգամանքներով: Եթե ես ու դու իսկապես վստահենք Նրան, մենք նույնպես չենք շարժվի հանգամանքներով: Նա մեր կյանքի մեջ է ոչ միայն լավ, այլև դժվար ժամանակների համար:
Նա կառաջնորդի մեզ ամեն ինչի միջով, եթե մենք հաստատուն մնանք ու հետևենք Նրան: Սա նշանակում է՝ լինել ջերմեռանդ աղոթքում, անդուլ՝ վճռականության մեջ, անսասան՝ հավատքում և վճռորոշ՝ Աստծո Խոսքի և Նրա խոստմունքների վրա ամուր կանգնելու մեջ:
Շատ անգամ մենք կարող ենք շեղվել՝ տեսնելով, թե որքան դանդաղ են իրերը կարծես ընթանում: Ըստ էության, թշնամին սիրում է հենց դա մատնացույց անել: Բայց հիշի՛ր, որ դա կարող է լինել այն ժամանակը, երբ Աստված անում է Իր մեծագույն աշխատանքներից մեկը: Հասկանո՞ւմ ես, ամեն բան իմ ու քո մասին չէ միայն: Տիրոջ աշխատանքը մեր ներսում նախապատրաստում է մեզ այն գործին, որ Նա ցանկանում է անել մեր միջոցով:
Ես գիտեմ, որ կյանքը կարող է երբեմն դժվար լինել: Բայց նաև գիտեմ, որ Աստված կարող է օգնել մեզ, եթե մենք անսասան մնանք: Եկե՛ք կանգնենք Գաղատացիների 6-րդ գլխի 9-րդ խոսքի վրա. «Եվ չձանձրանանք բարին գործելուց: Ճիշտ ժամանակին օրհնություն կհնձենք, եթե չհանձնվենք» (NLT):
Այսպիսով՝ թույլ տվեք կրկին հարցնել. «Ի՞նչ ենք մենք անում»: Իմ պատասխանն է՝ երբեք չենք հանձնվում: Ո՞րն է քո պատասխանը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ Դու աշխատանք ես տանում իմ կյանքում՝ անգամ դժվար ժամանակներում: Ես ընտրում եմ այսօր հաստատուն մնալ ու երբեք չհանձնվել՝ հնազանդվելով Քեզ:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/