Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ

Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Աստծո ապշեցուցիչ ներումը
Սի Էս Լուիսը գրել է. «Բոլորը մտածում են, որ ներելը գեղեցիկ գաղափար է, քանի դեռ չկա մեկը, որին պետք է ներեն»։ Ինչպե՞ս կարող ես ուժ գտնել մեկին ներելու համար: Հիսուսի առակը Մատթեոսի 18.23-35-ում ունի բանալին:
Հիսուսի աշակերտները, թերևս, ապշած էին այն գումարի չափից, որ ծառան պարտք էր թագավորին։ Հիսուսի հիշատակած գումարը համարժեք է այսօրվա 7 միլիարդ ԱՄՆ դոլարին: Հույս չկա, որ ծառան պարտքը կմարի։ Այնուամենայնիվ, տերը որոշում է ներել նրան այդ հսկայական պարտքը: Ավելի ուշ ծառան հրաժարվում է իր ծառայակցին ներելուց, ով իրեն պարտք է մոտավորապես 12 000 ԱՄՆ դոլար։ Գումարն ինքնին փոքր չէ, սակայն, համեմատած այն 7 միլիարդ դոլարի հետ, որը հենց նոր էր ներվել իրեն, մի կաթիլ է հսկայական դույլի մեջ:
Ներելը կարող է միակողմանի գործողություն լինել, երբ մի անձը որոշում է ներել՝ անկախ մյուսի գործողություններից կամ արձագանքից: Հիսուսը խաչի վրա մեզ նույնը ցույց տվեց: Ուրիշներին ներելու զորությունը արմատացած է հիշելու վրա, թե որքան շատ է հենց քեզ ներել Աստված խաչի վրա Հիսուսի կատարածի շնորհիվ: Փաստն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի մեծ պարտք ունի Աստծուն, քան որևէ մեկը՝ մեզ:
Ներելը մեղքի նկատմամբ հանդուրժողականություն չէ: Այս առակից անմիջապես առաջ Հիսուսը պարզաբանում է, թե ինչպես կարելի է ուղղակիորեն և շնորհալիորեն վերաբերվել որևէ մեկին, ով քո դեմ մեղանչել է այնպես, որ նրա հետ զրուցելու անհրաժեշտություն է առաջացել։ Ներելը նաև անպայմանորեն հաշտեցում չէ, որ պարտավորեցնում է բախմանը ներգրավված երկու անձանց: Ներելը կարող է ճանապարհ հարթել հաշտեցման համար, բայց հաշտեցումն էլ ուրույն գործընթաց է:
Ներելը կարող է կատարվել միանգամից՝ ժամանակի ինչ-որ պահի, կամ կարող է «ճանապարհորդություն» լինել ու կատարվել ժամանակի ընթացքում: Այս առակը ցույց է տալիս, որ ներված մարդիկ կանչված են ներելու ուրիշներին: Դու երբեք չես կարողանա փոխհատուցել Աստծուն այն ամենի համար, ինչ Նա ներել է քեզ խաչի վրա Հիսուսի կատարած գործով, բայց այս աշխարհում այդ ներողամտությունը դրսևորելու բազում առիթներ կունենաս։
Հիմա կարող ես Աստծո օգնությամբ որոշել ներել ուրիշներին, որովհետև Աստված ներել է քեզ Քրիստոսում։
Աղոթք։ Խոստովանի՜ր Աստծուն ամեն մի մեղք, որ գործել ես։ Խնդրի՜ր Նրա ներումը։ Ապա աղոթի՜ր. «Տե՜ր, օգնի՜ր ինձ ներելու ամեն մեկին, ով իմ դեմ մեղք է գործել, որովհետև Դու այնքա՛ն շատ բան ես ներել ինձ։ Ազատի՜ր ինձ որևէ մեկի հանդեպ ունեցած բարկությունից կամ դառնությունից։ Հիսուսի անունով։ Ամեն»։
Աստվածաշնչյան հղումներ
Մատթեոսի 18.23 - 18.35
Մատթեոսի 18.15 - 18.17
Ղուկասի 23.34
Ա Հովհաննեսի 1.8 - 1.10
Ա Հովհաննեսի 2.1
Այս Ծրագրի Մասին

Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/
Հարակից ծրագրեր

Լավագույն մաղթանքը

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Քրիստոսի հարության օրհնությունները

Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

«Խոնարհ դառնալու պատվիրանը»
