Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

ՕՐ 6 7-ից

Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Մեկ ուրիշի փողերը ծախսելու ուրախությունը

Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխի առակը Հիսուսի ամենից արտասովոր պատմություններից մեկն էր։ Նա իրականում գովում է անիրավ կառավարչին։ Սկզբում դա տարօրինակ է թվում։ Տերը, սակայն, նրան չի գովում անազնվության համար։ Նրան գովում է հեռատեսության համար, որ կանխատեսում էր, թե ինչ է իրեն սպասում այն բանից հետո, երբ կառավարիչ լինելու ժամկետը լրանա: Հիսուսի առակը մեզ ասում է, որ մենք հիմա փողի կառավարիչ ենք, բայց հավերժ չենք լինելու այդ դիրքում: Ժամանակը կարճ է։

Ուշադրությո՜ւն դարձրու, թե ինչի համար գովեստի արժանացավ կառավարիչը. ոչ թե սեփականատիրոջ միջոցների սխալ կառավարման, այլ խորամտորեն վարվելու համար, երբ իմացավ, որ իր ժամանակը սուղ է: Կառավարիչը շտապ քայլեր ձեռնարկեց՝ ապահովելով իր իսկ ապագան, միաժամանակ այնպես անելով, որ հարուստն առատաձեռն երևաց իր պարտապանների առջև:

Ի՞նչ է խորամտությունը: Հիմնականում դա ճիշտ ժամանակին գործադրված իմաստություն է: Խորամիտ կառավարիչը որոշում է գործել հիմա, ոչ թե ավելի ուշ: Անհետաձգելիության նրա զգացումը հակակշռվում է իմաստությամբ. նա տեսնում է, որ ինքը փողի տերը չէ։ Նա ընդամենը կառավարիչն է։

Հեշտ է ընկնել այն թակարդը, որ մտածում ես՝ ավելի հավատարիմ կլինես, երբ ավելին ունենաս: Բայց Հիսուսն ասում է մեզ, որ նրանք, ովքեր հավատարիմ են քչի մեջ, հավատարիմ կլինեն շատի մեջ: Եվ հակառակը, նրանք, ովքեր անազնիվ են քչի մեջ, անազնիվ կլինեն նաև շատի մեջ: Հավատարմությունն այն չէ, թե որքան գումար ունես, այլ թե որքանով ես վստահում Աստծուն:

Մեր ամեն ունեցածն Աստծուց է: Կյանքի ուրախություններից մեկը միջոցներ ունենալն է, որոնք տրվել են մեզ՝ տնօրինելու հանուն Աստծո փառքի, մեր բարօրության և այլոց շահերի: Ինչ հարստություն էլ ունենանք, մի օր կանցնի կգնա։ Հասկանալով այդ փաստը՝ ի՞նչ կձեռնարկես, որպեսզի լինես խորամիտ, առատաձեռն ու հավատարիմ կառավարիչ այն ամենի համար, որ Աստված այսօր վստահել է քեզ: Եղի՜ր իմաստուն ու անհետաձգելիորեն գործող, ինչպես խորամիտ կառավարիչը:

Աղոթք: Մի պահ տրամադրի՜ր մտածելու այն բոլոր միջոցների մասին, որ Աստված դրել է քո կառավարման տակ: Այնուհետև աղոթի՜ր. «Հա՜յր, շնորհակալ եմ Քեզ ամեն բարի պարգևի համար, որ տվել ես ինձ: Իմ ամեն ունեցածը Քեզնից է: Հիշեցրո՜ւ ինձ, որ ես ընդամենը կառավարիչ եմ, ոչ թե սեփականատեր: Տո՜ւր ինձ իմաստություն ու հրատապության զգացում Քո անունից իմաստուն և հավատարիմ կառավարիչ լինելու: Եվ երբ այդպես վարվեմ, օգնի՜ր ինձ ապրելու առատաձեռնության բերկրանքը Քո կողմից կարևորված գործերի համար նվիրաբերելիս։ Հիսուսի անունով։ Ամեն»:




Աստվածաշնչյան հղումներ
Ղուկասի 16.1 - 16.13
Ա Տիմոթեոսի 6.17 - 6.19
Հակոբոսի 1.17
Երկրորդ Օրինաց 8.12 - 8.18

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/