Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտներըՕրինակ

Որտեղ կարող ես ապաստան գտնել
Սիրելի՛ բարեկամ, մեր օրերը չար օրեր են։ Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:
«Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է Քեզ վրա, և ես պիտի Քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն» (Սաղմոս 57.1)։
Բոլոր ողբերգական իրադարձությունների մեջ Աստված շարունակում է տիրել և հոգատարությամբ հետևել Իր զավակների կյանքին։ Նա հետևում է քո սրտին և քո հոգուն: Այնքա՜ն հրաշալի է մշտապես գիտակցել, որ քո կյանքի ամենաապահով վայրը Տեր Աստծո թևերի հովանու ներքո է։
Եթե դու Տիրոջը հոգով և ճշմարտությամբ երկրպագող մեկն ես, ապա Աստված ծածկում է քեզ Իր ներկայության և Իր անսահման մեծ սիրո թևերով: «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ»(Սաղմոս 17.8)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս աշխարհում, որտեղ ամեն բան փոխվում է այնքա՜ն արագ և հաճախ առանց նախազգուշացման, Աստված երբեք չի փոփոխվում: Նա եղել է Արարիչ Աստված և մնում է այդպիսին։ Նա ապավեն է, ամրոց և ապահով ապաստարան (տե՛ս Սաղմոս 91.2 խոսքը)։
Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Աստվա՛ծ իմ, Դու ես ապահովության իմ ամրոցը հավիտյան: Ես վախ չունեմ Քո թևերի հովանու ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես դու ծածկում ես ինձ Քո ներկայությամբ, ես աղոթում եմ, որ Քո թևերը տարածես նաև իմ երկրի վրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն և մեր հայրենիքն ընդունի Քո խաղաղությունը: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես իմ կյանքում և մեր ժամանակներում: Մենք զորավոր ժամանակներում ենք ապրում, և հավատում եմ, որ Քո գալուստը շատ մոտ է։ Այս ամեն փոթորկալի ժամանակներում Քո հաստատուն սերը հավիտյան իմ սրտի ապաստանն է: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Քրիստոսի հարության օրհնությունները

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

«Խոնարհ դառնալու պատվիրանը»
